Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4241/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

29.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Նարեկ Ղևոնդյանին
(ք. Աբովյան, Երիտասարդական 13, 26բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի «ԱԹԻՔԱԳՐՈ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, երրորդ անձինք՝ Նարեկ Ղևոնդյան, Ռազմիկ Խաչատուրեան՝ 01.02.2021 թվականին կատարված իրավունքի գրավի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 15.03.2022 թվականի ժամը 12:20-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /271/

Էլ. փոստ`