Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ /9131/05/20 վարչական գործով դատական նիստի ծանուցագիր

29.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
(Հասցեն` 0026, ք. Երևան, Գ.Նժդեհի 23) ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հեռ. 447-121 (227) Թիվ ՎԴ/9131/05/20 վարչական գործով

< 29 > 10. 2021թ. Հասցեատեր` Անահիտ Գառնիկի Մարտիկյանին
(Հասցեն` ք․Գյումրի, Այգաբաց փողոց, 3-րդ շարք, տուն 15)
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխաանող վարչական գործով ըստ հայցի` Վարդուշ Գառնիկի Խաչատրյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման և Գյումրի համայնքի (երրորդ անձ՝ Անահիտ Գառնիկի Մարտիկյան) հետևյալ պահանջների մասին, ան է՝ «1.Անվավեր ճանաչել (ամբողջությամբ վերացնել) Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի Գյումրու Շերամի 2-րդ թաղամասի 1-3 բնակելի շենքի 77 բնակարանը Անժելա Գևորգի Մկրտչյանին մեկ անձով սեփականաշնորհելու թույլտվություն տալու 26.10.1995 թվականի թիվ 22 որոշումը: Պարտավորեցնել Գյումրու համայնքին Վարդուշ Գառնիկի Խաչատրյանի վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Վարդուշ Գառնիկի Խաչատրյանին թույլատրել սեփականաշնորհել Գյումրու Շերամի 2-րդ թաղամասի 1-3 բնակելի շենքի 77 բնակարանի 1/3 մասը: 2.Անվավեր ճանաչել (ամբողջությամբ վերացնել) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից Գյումրու Շերամի 2-րդ թաղամասի 1-3 բնակելի շենքի 77 բնակարանի նկատմամբ 21.10.2004 թվականին կատարված Անժելա Գևորգի Մկրտչյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրացման վկայական թիվ 1062792): Պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը Վարդուշ Գառնիկի Խաչատրյանի վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ գրանցել Վարդուշ Գառնիկի Խաչատրյանի Գյումրու Շերամի 2-րդ թաղամասի 1-3 բնակելի շենքի թիվ 77 բնակարանի 1/3 մասի նկատմամբ սեփականության իրավունքը»։
Դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 14։30-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում` 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 26 (Հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23)։
(ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։





Դատավոր Ա.Ծատուրյանի օգնական Է.Կարապետյան

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` |(37410) 447-121-227

Էլ. փոստ`