Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5555/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

10.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` «ԷՄԶԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն` Արտավազդ Հակոբյան
ք. Երևան, Նազարբեկյան 19/19

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/5555/05/21 վարչական գործով ըստ հայցի` «ԷՄԶԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն` Արտավազդ Հակոբյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պատական եկամուտների կոմիտեի` 25.02.2021 թվականի թիվ 4141801 ակտը անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 19.11.2021թ., ժամը 11:00-ին:
Խնդրվում է ներկայանալ 19.11.2021թ., ժամը 11:00-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`