Թիվ ՎԴ/2272/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր
10.11.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9 ________
«19» հոկտեմբերի 2021թ.
Թիվ ՎԴ/2272/05/19 վարչական գործով պատասխանող
Արթուր Վարդանովին
ք. Երևան, Ադոնցի 1 շ., 6 բն.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/2272/05/19 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի ընդդեմ «ՕԼԸԸԲԱՈՒԹ.ՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Վարդանովի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ա. Քոչարյան
Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 003741044-71-21/224/
Էլ. փոստ`