Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր Թիվ ՎԴ2/0118/05/21 վարչական գործով

12.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0118/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2021թ.

Հասցեատեր՝ Մանվել Մարգարյան
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Աստղաձոր,
26-րդ փողոց, տուն 2

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սուդարիկ Պոետի Մարգարյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Մանվել, Ալվինա, Հակոբ, Ալինա և Հայկ Մարգարյաններ` ՀՀ Գեղարքունինքի մարզի Աստղաձոր համայնքի վարչական տարածքում 05-013-076-003 կադաստրային ծածկագիրը կրող 0.12 հա տնամերձ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 05-03-4-8 մատյանի 188 համարի տակ կատարված Նորվարդ, Մանվել, Ալվինա, Հակոբ, Ալինա և Հայկ Մարգարյանների սեփականության իրավունքի գրանցումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2021 թվականի նոյեմբերի 4-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2022 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Կից ուղարկվում է «Երրորդ անձին դատավարության մասնակիցների կազմից հանելու մասին» ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:
Առդիր որոշումը՝ թերթից:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)94526025

Էլ. փոստ`