Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6713/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

25.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Միքայել Ալեքսանյան
ք. Երևան, Եկմալյան 1, 6 տուն

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/6713/05/21 վարչական գործով ըստ հայցի` Մանուկ Աշոտի Մարտիրոսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ` Միքայել Ալեքսանյանի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանը «Мясной Гастроном № 1» ապրանքային նշանը գրանցելու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 17.03.2022թ., ժամը 14:15-ին:
Խնդրվում է ներկայանալ 17.03.2022թ., ժամը 14:15-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`