Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3202/05/19 վարչական գործով, դատական ծանուցագիր

25.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

29.10.2021թ. ք.Երևան

Թիվ ՎԴ/3202/05/19 վարչական գործով
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Արայիկ Նորիկի Նավոյանին
Հասցեն` ք.Երևան, Խուդյակովի 16 տուն

Դուք ծանուցվում եք, որպես երրորդ անձ, ներկայանալու թիվ ՎԴ/3202/05/19 վարչական գործով ըստ հայցի Արթուր Մայիսի Հարությունյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Արայիկ Նավոյանի և Սուրեն Նավոյանի՝ այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտն անվավեր ճանաչելու, գույքի նկատմամբ պետական գրանցումներն անվավեր և ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, կայանալիք դատական նիստին, որը տեղի կունենա դատավոր Ա.Դարբինյանի նախագահությամբ, 01.02.2022 թվականին, ժամը՝ 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն` ք.Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`