Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՎԴ/10971/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

26.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Արտյոմ Հախնազարյանին
Ք. Երևան, Բաղրամյան 2 փակ. 6/2 տ.


Հարգելի Արտյոմ Հախնազարյան

ՎԴ/10971/05/20 վարչական գործն ըստ հայցի Արտյոմ Հրանտի Հախնազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի` 02.07.2021 թվականի կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշումը՝ վարույթ հարուցելու մասով` հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, իսկ 7,500 դրամի չափով Արտյոմ Հրանտի Հախնազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասով` որոշումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջների մասին, հրավիրվում ենք դատաքննության 2021 թվականի դեկտեմբերի 01-ին ժամը 11:00-ին, Վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 16 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի հանաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Հարգանքով`

Վարչական դատարանի դատավոր
Արմեն Ներսիսյան

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /218/

Էլ. փոստ`