Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ1/0156/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

21.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր՝ Ա/Ձ Մանե Հովսեփյանին
(Սյունիքի մարզ, ք. Գորիս, Սյունիքի փ. 134Ա 7)

Դուք, որպես հայցվոր, հրավիրվում եք Ա/Ձ Մանե Հովսեփյանն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 30.06.2021 թվականի թիվ 3102155 ակտը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 07.07.2021 թվականի «Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպության կամ անհատ ձեռնակրատիրոջ գործունեության կասեցման մասին» թիվ 1012-21 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 16.02.2022 թվականին, ժամը 12:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, փող. Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, 4/1 շենք, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 20 դահլիճ):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /216/

Էլ. փոստ`