Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3364/05/20 գործով ծանուցագիր

03.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/3364/05/20 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- ---------
07.04.2022թ.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի «Արփա-Սևան» հիդրոհամալիր
/ք. Սևան, Վարդանանց 13Ա/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «Եղեգհէկ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, երրորդ անձ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «Արփա-Սևան» հիդրոհամալիր՝ 10.12.2019 թվականի ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Կեչուտ համայնքի վարչական տարածքներում «Արփա-Սևան» թունելով Սևանա լճի ջրի տեղափոխման և գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի կողմից «Արփա-Սևան» հիդրոհամալիրին տրամադրված թիվ 000162 ջրօգտագործման թույլտվության 5-րդ կետի ջրօգտագործման ծավալը Եղեգիս գետից փոփոխելու, մասնակի անվավեր ճանաչելու և հետևյալ ծավալով` հունվար ամսին` 0,5մխ/վրկ, փետրվար ամսին` 0,5մխ/վիկ, մարտ ամսին` 2մխ/վրկ, ապրիլ ամսին` 4մխ/վրկ, մայիս ամսին` 6մխ/վրկ, հունիս ամսին` 6մխ/վրկ, հուլիս ամսին` 2,5մխ/վրկ, օգոստոս ամսին` 1,5մխ/վրկ, սեպտեմբեր ամսին` 0,5մխ/վրկ, հոկտեմբեր ամսին` 0,5մխ/վրկ, նոյեմբեր ամսին` 0,5մխ/վրկ, դեկտեմբերի ամսին` 0,5մխ/վրկ ջրօգտագործման ծավալները թույլատրելու պահանջի մասին:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 10.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Վեբ կայք` ՀՀվարչական դատարան

Էլ. փոստ`