Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ2/0428/05/21 վարչական գործով

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՎԴ2/0428/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2022թ.

Հասցեատեր՝ Հասմիկ Մովսիսյան
Հասցե՝ քաղաք Ծաղկաձոր, 3-րդ փողոց, 7-րդ փակուղի, տուն 9

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սամվել Նասլեդնիկի Գևորգյանի և Սիմոն Նասլեդնիկի Գևորգյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Ստեփան Մովսիսյան, Աննա Մովսիսյան, Կարեն Մովսիսյան, Համլետ Մովսիսյան, Հասմիկ Մովսիսյան, Մեխակ Ղարիբյան, Սուսաննա Ղարիբյան, Նելլի Ղարիբյան, Նարինե Ղարիբյան, Մելիք Ղարիբյան, Արմեն Ղարիբյան, Հրահատ Գևորգյան, Անահիտ Գևորգյան, Հռիփսիմե Գևորգյան, Գայանե Գևորգյան և Գեղեցիկ Գևորգյան՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-6 մատյանի 089 համարի տակ թիվ 07-045-061-050 կադաստրային համարով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-5 մատյանի 267 համարի տակ թիվ 07-045-061-047 կադաստրային համարով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-8 մատյանի 163 համարի տակ թիվ 07-045-061-048 կադաստրային համարով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2023 թվականի հունվարի 31-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Կից ուղարկվում է «Երրորդ անձանց դատավարության մասնակիցների կազմից հանելու մասին» ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:
Առդիր որոշումը՝ թերթից:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`