Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/9431/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

22.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

22 դեկտեմբերի 2022թ.
N ԴԴ9 ---------------------

թիվ ՎԴ/9431/05/20 վարչական գործով
երրորդ անձ Վարդան Հովսեփյան
/ք.Երևան, Դավիթաշեն 10 փող., 28 տուն//

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Համլետ Բալաբեկի Հովսեփյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերություն, Վարդան Հովսեփյան, Վենտմայն ՍՊ ընկերություն, Կարինե Հովսեփյան՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը թիվ ԵԱԴԴ/3172/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 06.03.2018թ.-ի վճռի կատարման արդյունքում 30.10.2020թ.-ին կատարողական վարույթը վերսկսելու որոշմամբ կատարողական գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 06.04.2023 թվականին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21/260/

Էլ. փոստ`