Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/6053/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

03.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
03 հունվարի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/6053/05/22 վարչական գործով
պատասխանող Կենտրոնական բժշկական հանձնաժոովին
/ք. Երևան, Բագրևանդի 5/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Մհեր Հովհաննեսի Գյոզալյանի ընդդեմ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, երրորդ անձ՝ ՀՀ պաշտպանության նախարարություն` Մհեր Հովհաննեսի Գյոզալյանի վերաբերյալ սահմանելով, որ Մհեր Հովհաննեսի Գյոզալյանը պիտանի չէ զինվորական ծառայության կամ ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության, եզրակացություն տալուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2023թ. մարտի 29-ին՝ ժամը 14:20 -ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Garegin Nzhdeh

Հեռ..` +37410 44-71-21/260/

Էլ. փոստ`