Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/0497/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

03.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

03 հունվարի 2023թ.
N ԴԴ9 ---------------------

թիվ ՎԴ/0497/05/20 վարչական գործով
երրորդ անձ Էդվարդ Տոնյանին
/Արարատի մարզ, ք. Մասիս, 2-րդ թղմ., 2-րդ փ., 21տուն /



Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Անահիտ Մակարյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք` ՀՀ ֆինանսների նախարարություն, Էդվարդ Սերգեյի Տոնյան` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 18.12.2019 թվականի թիվ Եվ-9253 միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը սույն գործով կայացվելիք գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում Անահիտ Մակարյանին ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառած 18.175.000 (տասնութ միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ վնասը դրամական միջոցներով հատուցելու, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների գումարը վճարելու մասին՝ հաշվարկի սկիզբ համարելով 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 03.05.2023 թվականին՝ ժամը15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Garegin Nzhdeh

Հեռ..` +37410 49-48-07/260/

Էլ. փոստ`