Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՎԴ/1827/05/19

31.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/1827/05/19 Հեռ. 49-48-07(262)
<<31>> հունվարի 2023թ.
պ-ն Արամ Հովհաննիսյանին
(Արարատի մարզ, գ.Այգավան, Հաղթանակի փ., 37 տ.)

Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի <<Գործի նոր քննության վարույթ հարուցելու մասին>> 12.12.2022 թվականի որոշումը:
Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Հասմիկ Գեղամյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Մուրադ Գեղամյանի, Արամ Հովհաննիսյանի, Շողիկ Խաչատրյանի՝ 18.12.2018 թվականի <<Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին>> որոշումը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի Վեդու բաժանմունքի պետի 26.02.2019 թվականի թիվ 01-1653 գրությունն անվավեր ճանաչելու, պատասխանողին թիվ ԱՎԴ1/0960/02/14 կատարողական թերթի կատարման շրջանակներում հայցվորին համատեղ սեփականության իրավունքով պատկանող շինության մաս կազմող որևէ հատված՝ բացառությամբ 12 քմ մակերեսով առանձին շինությունից, քանդել արգելելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 28.03.2023 թվականին, ժամը 16։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Առդիր՝ որոշումը՝ 2 էջից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`