Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

01.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործով
երրորդ անձ՝ Սարգիս Խաչատրյանին,
(Կոտայքի մ., ք.Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 15շ., բն.24)


Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի Սերգեյ Բադասյանի ընդդեմ Աբովյանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Սեդա Նաղդալյանի, Սարգիս Խաչատրյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Աբովյանի քաղաքապետի 13.07.2010թ.՝ 2010թ. օգոստոս ամսին Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ և կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ հայտարարելու մասին թիվ 1185 որոշումը մասնակի՝ Աբովյան քաղաքի Հատիս 1/23 հասցեում գտնվող, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասի աճուրդ հայտարարելու մասով, անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ վիճելի հողամասի վերաբերյալ իրականացված աճուրդը, Աբովյան համայնքի և Սարգիս Խաչատրյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, մասնակի՝ դրա հիման վրա Սարգիս Խաչատրյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, Սարգիս Խաչատրյանի և Սեդա Նաղդալյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասի մասով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 11.40-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր մասնակցությունը 2023 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 11.40-ին, նշանակված դատաքննությանը (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Է.ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհ 23

Հեռ..` (+37410) 49-48-07

Էլ. փոստ`