Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/10643/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

13.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
13 փետրվարի 2023թ.
N ԴԴ9 ---------------------

թիվ ՎԴ/10643/05/18 վարչական գործով
պատասխանող՝ Թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովին
/ք.Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Գայի 17, Դանիելյան ի անվան արվեստի դպրոց/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության, Դավիթ Սիմոնյանի, Անուշ Չիլինգարյանի, Սրբուհի Մանուչարյանի, Իրինա Ենոքյանի և Լիլիթ Գրիգորյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ թիվ 2/16 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի գործողությունները (անգործությունը), թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի 28.09.2018 թվականի թիվ 6-Ա որոշումը՝ դիմումատու դիտորդներ՝ Սրբուհի Մանուչարյանի և Լիլիթ Գրիգորյանի՝ խախտման վերաբերյալ իրենց գնահատականն արձանագրելու պահանջի մասով, դիմումը մերժելու մասով, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17.10.2018 թվականի թիվ 82-Ա որոշումը՝ դիմումատու դիտորդներ՝ Սրբուհի Մանուչարյանի և Լիլիթ Գրիգորյանի՝ խախտման վերաբերյալ իրենց գնահատականն արձանագրելու պահանջի մասով՝ դիմումը մերժելու մասով թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի 28.09.2018 թվականի թիվ 6-Ա որոշումն անփոփոխ թողնելու մասով, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2023թ. հունիսի 14-ին՝ ժամը 16:30 -ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան


Հասցե` Garegin Nzhdeh

Հեռ..` +37410 49-48-07/260/

Էլ. փոստ`