Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0926/05/22 վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/0926/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«19» դեկտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի «ԼԵՍՕՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, երրորդ անձ` Հարություն Յափունջյան` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 20.01.2022 թվականին թիվ 0009 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու հարցերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի «ԼԵՍՕՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, երրորդ անձ` Հարություն Յափունջյան` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 20.01.2022 թվականին թիվ 0009 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասին:
ՀՀ Նախագահի 21.11.2022 թվականի թիվ ՆՀ-337-Ա հրամանագրով դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Սույն վարչական գործը 07.12.2022 թվականին մակագրվել է Դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանին:
Ուսումնասիրելով սույն վարչական գործը՝ Դատարանն եզրահանգում է, որ վարչական գործն անհրաժեշտ է ընդունել վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է հրավիրել նախնական դատական նիստ:
Տվյալ դեպքում, Դատարանը սույն վարչական գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է համարում հրավիրել նախնական դատական նիստ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի «ԼԵՍՕՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, երրորդ անձ` Հարություն Յափունջյան` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 20.01.2022 թվականին թիվ 0009 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նախնական դատական նիստ հրավիրել 04.04.2023 թվականին, ժամը 12:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, փող. Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ













Պատասխանող՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
(ք. Երևան, Ա. Արմենակյան 129)





Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 19.12.2022 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ







Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`