Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12290/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք.Երևան, Գ.Նժդեհի փող. 23, հեռ. 494807/220/

ԴԴ-9-Ե-___________/22
07.11.2022թ.
Երրորդ անձ` ԱՁ Արամ Կարապետյանին,
(հասցենª Գեղարքունիք, Վարդենիս, Հ. Արզոյան 3 նրբ., 14)

Սույնով Ձեզ եմ ուղարկում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 27.10.2022թ. «Երրորդ անձ ներգրավելու մասին» և «Ապացույց պահանջելու մասին» որոշումները՝ կից 6 թերթից, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները՝ 34 թերթից:
Միաժամանակ, Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/12290/05/21 վարչական գործով ըստ հայցի Արմինե Նազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 17.09.2021թ. թիվ 378-7 որոշումը, 19.10.2021թ. թիվ 74/7 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 06.03.2023թ., ժամը 12:00-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 06.03.2023թ., ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 7):

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410494807

Էլ. փոստ`