Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0687/05/23 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Լաուրա Գևորգյանին /ք. Երևան, Ավան 8 փողոց, 19 տուն/

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ատոմ Մուրադյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք Արմեն Մուրադյան, Անահիտ Հարությունյան, Հովիկ Մուրադյան, Լաուրա Գևորգյան՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնին քաղաք Երևան, Ավան 8 փողոց, թիվ 15 տուն հասցեից հայցվոր Ատոմ Մուրադյանին և նրա ընտանիքի անդամներին վտարելուն ուղղված գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 14-ին, ժամը 11:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-19

Էլ. փոստ`