Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7713/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

01.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/7713/05/22 վարչական գործով
երրորդ անձ՝ Մարինե Մուսինյանին,
(Լոռի, Ջրաշեն, 8 փ., 3 նրբ., 2 տնակ)


Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի «Դենդրո Ռեզորթ» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Գառնիկ Մուսինյանի, Մարինե Մուսինյանի և Պատվական Մուսինյանի՝ ՀՀ կադաստրի կոմիտեին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է՝ կատարել «Դենդրո Ռեզորթ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղում գտնվող 0,3573 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության՝ խոտհարք, հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 06-027-0193-0015) Գառնիկ Պատվականի Մուսինյանին պատկանող 1/3, Մարինե Գառնիկի Մուսինյանին պատկանող 1/6 և Պատվական Գառնիկի Մուսինյանին պատկանող 1/6 բաժնեմասերի նկատմամբ՝ վերացնելով (անվավեր ճանաչելով) «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» 24.11.2022թ. թիվ Մ-4112022-06-0012 և 25.11.2022թ. թիվ Մ-25112022-06-0002 որոշումները, պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ՎԴ/7713/05/22 վարչական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ 2023 թվականի մարտի 10-ին՝ ժամը 10.45-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր մասնակցությունը 2023 թվականի մարտի 10-ին՝ ժամը 10.45-ին, հրավիրված նախնական դատական նիստին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Է.ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` ՝ (+37410) 49-48-07 /237/

Էլ. փոստ`