ՎԴ/1562/05/22 վարչական գործով ծանուցագիր
31.03.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
31.01.2023 թվական
Երրորդ անձ Լյովա Պետրոսյանին
ք.Երևան,Սեպուհի 7
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/1562/05/22 վարչական գործով, ըստ հայցի Օգանես Սեպուհյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Լյովա Պետրոսյանի, Սասուն Ավետիսյանի, Լիանա Հովհաննիսյանի` Երևանի քաղաքապետի 15.03.2021 թվականի թիվ 01/18-Պ-571-321 շինարարական թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, դատաքննությունը նշանակված է 28.04.2023 թվականին, ժամը 15։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` (+37410) 49-48-19(275)
Էլ. փոստ`