Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/5177/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

11.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԵՐՐՈՐԴ ԱՆՁ Հայկազ Ասլանյանին
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, տուն 4


ՀՀ վարչական դատարանի /դատավոր Աննա Դիլբարյան/ վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Ալետա Ասլանյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի, երրորդ անձինք Կարինե Ասլանյան, Հայկազ Ասլանյան, Լուսինե Ասլանյան, Հերմինե Ասլանյան և Լիանա Ասլանյան՝ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքին գործողություններ կատարելուն, այն է՝ ներկայացված իրավահաստատաող փաստաթղթերի հիման վրա ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գյուղ Ձորաղբյուր հասցեում գտնվող 07-042-0349-0001 կադաստրային ծածկագրով հողամասի՝ նշված թաղամասի հատակագծում ուղղում կատարելուն պարտավորեցնելու, և որպես ածանցյալ պահանջ՝ նշված թաղամասի ուղղված հատակագիծը ՀՀ կադաստրի կոմիտե՝ կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանը նշված գործը դատաքննության նախապատրաստելու նպատակով 2023 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:30-ին հրավիրում է ևս մեկ նախնական դատական նիստ:
Նախնական դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վարչական դատարան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-19 /252/

Էլ. փոստ`