Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0635/05/23 վարչական գործով ծանուցագիր

19.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
63-րդ հոդված










ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-___________
14.02.2023 թվական


Երրորդ անձ Անահիտ Մանուկյանին
ք. Երևան, Եղիազարյան 14/2 տուն



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/0635/05/23 վարչական գործովԸստ հայցի Ազատ Շահբազյանի և Սուրեն Եղիազարյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Անահիտ Մանուկյանի՝ 26.12.2019 թվականին ք. Երևան, Եղիազարյան 14/2 հասցեի 64.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Անահիտ Մանուկյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ թիվ 261222019-01-068 սեփականության իրավունքի վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում կատարված «Առկա է 55.50 քմ մակերեսով ինքնակամ շինություն» նշումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործը դատաքննության նշանակել 19.09.2023 թվականին, ժամը 14:30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`