Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0193/05/22 վարչական գործով ծանուցագիր

19.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
63-րդ հոդված












ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-___________
09.03.2023 թվական


Երրորդ անձ Գարէն Տէկիրմէնճեանին
ք. Երևան, Հաղթանակ 1 փ., 1/188 տուն




ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի հանձնարարությամբ տեղեկացնում եմ, որ թիվ ՎԴ/0193/05/22 վարչական գործով ըստ հայցի Գոռ Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Գարէն Տէկիրմէնճեանի՝ 24.02.2020 թվականի թիվ 07-029-0152-0015 կադաստրային ծածակագրով հողամասի նկատմամբ Գարէն Կարապետի Տէկիրմէնճեանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 07․03․2023 թվականին նշանակված դատական նիստը դատավորի չնախատեսված արձակուրդում գտնվելու պատճառով տեղափոխվել և նշանակվել է 16.08.2023 թվականին, ժամը 16։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`