Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/10306/05/17 վարչական գործով ծանուցագիր

23.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/10306/05/17 Հեռ. 49-48-07(262)
<<23>> մայիսի 2023թ.


<<Էկոլոգիական իրավունք>> հասարակական կազմակերպությանը
(Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ, Կալավան 7-րդ փ., տ. 8)

Դուք հրավիրվում եք որպես հայցվոր ՀՀ վարչական դատարան ըստ հայցի <<Էկոլոգիական իրավունք>> հասարակական կազմակերպության և <<ԷԿՈԴԱՐ>> բնապահպանական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, երրորդ անձ <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 11.11.2014 թվականի թիվ 188-Ա հրամանը, 12.11.2014 թվականին տրված 22.09.2012 թվականի վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ29/245 թույլտվությունը, 12.11.2014 թվականին կատարված՝ 26.09.2012 թվականի լեռնահատկացման թիվ ԼՎ-245 ակտի փոփոխությունը, <<Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին>> ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, նշված հրամանի հիման վրա 25.11.2014 թվականին 26.09.2012 թվականի վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտում կատարված փոփոխությունը, ինչպես նաև 29.11.2014 թվականին նույն նախարարի կողմից 26.09.2012 թվականին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվությունում կատարված փոփոխությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 14.06.2023 թվականին, ժամը 11։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`