Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2922/05/17 ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/2922/05/17 Հեռ. 49-48-07(262)
<<23>> մայիսի 2023թ.
տ-ն Մարիետա Աֆրիկյանին
(ք.Երևան, Ռոստոմի փ., տուն 98)

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Աշոտ Սարգսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Արմեն Հակոբյանի, Մարիետա Աֆրիկյանի՝ <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> 15.12.2016 թվականի որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Գրիբոյեդով փողոցի 2/1 շենքի թիվ 38 բնակարանի հարկադիր էլեկտրոնային աճուրդը, համապատասխան առուվաճառքի պայմանագիրը և նշված պայմանագրի հիման վրա կատարված գույքի նկատմամբ սեփականատիրոջ փոփոխության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով լրացուցիչ վճռի կայացնելու մասին հարցի քննարկմանը:
Նշված հարցի քննարկումը տեղի կունենա 29.05.2023 թվականին, ժամը 11։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդության, որը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`