Թիվ ՎԴ/5245/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր
24.05.2023
Ալլա Հովհաննիսյանին
(ք. Երևան, Ավան, 6-րդ փող., 2-րդ նրբ., տուն 17)
Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Սարգիս Դավթյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ Ալլա Հովհաննիսյան՝ 11.07.2014 թվականի թիվ 01/18-Հ-4288-746 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 18.07.2023 թվականի ժամը 10:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 494807 /271/
Էլ. փոստ`