Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0630/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

02.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

հասցե՝ 0026, ք.Երևան, Գ.Նժդեհի 23
հեռ. +37410- 494-807 /218/
18.05.2022 թ.
ԴԴ-9- Երրորդ անձ՝ Լիլիթ Հովսեփյանին
/ ք.Երևան, Կենտրոն, Վանի 1915թ., հերոսամարտի փողոց, 1/1 տուն /

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դատաքննության՝ թիվ ՎԴ/0630/05/22 վարչական գործով ըստ հայցի Ռուզաննա Վիկտորի Մարութովայի ներկայացուցիչ՝ Աննա Վարդանյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ք. Երևան, Այգեստան 10-րդ փողոց, տուն 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 28.12.2021թ. կատարված իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 22-ին, ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 23-րդ դատական նիստերի դահլիճ:
Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով
ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
-Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին:
-Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`