Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ1/0078/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


05 հունիսի 2023թ.


Երրորդ անձ՝ Սամվել Սիրեկանի Առաքելյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր, Վարդանաշեն, 2 փ., տուն 35/

ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ1/0078/05/22 վարչական գործով ըստ հայցի Քնարիկ Սահակյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Սիրեկան Ջիվանի Առաքելյան, Արաքսյա Երանոսի Առաքելյան, Սամվել Սիրեկանի Առաքելյան, Սիլվա Սիրեկանի Առաքելյան, Ռոման Սիրեկանի Առաքելյան` Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում գտնվող թիվ 836337 սեփականության իրավունքի վկայականով (նոր նմուշի վկայական 08122021-04-0079) հավաստվող 2.52 հա սեփականաշնորհված վարելահողի նկատմամբ 08.10.2003 թվականին կատարված Սիրեկան Ջիվանի Առաքելյանի, Արաքսյա Երանոսի Առաքելյանի, Սամվել Սիրեկանի Առաքելյանի, Սիլվա Սիրեկանի Առաքելյանի և Ռոման Սիրեկանի Առաքելյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2023 թվականի հունիսի 15-ին ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:






ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 49-48-07/265/

Էլ. փոստ`