Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ6/0100/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

06.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«06» հունիսի 2023թ.


N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ6/0100/05/20 վարչական գործով
երրորդ անձ Շալիկո Բաղդասարյանի օրինական
ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանին
/ Լոռու մարզ, գ. Լեռնավան, 1-ին փ., տնակ 20/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կարեն Շալիկոյի Բաղդասարյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի, երրորդ անձինք` ՀՀ քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների /բնակելի տների/ հատկացման հարցերով հանձինքնաժողով, ՀՀ Լոռու մարզպետարան, Զոյրա Սամսոնի Բաղդասարյան, Նարինե Դավիդի Գրիգորյան, Շալիկո Կարենի Բաղդասարյան, Դիաննա Կարենի Բաղդասարյան` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի կողմից 2008թ. դեկտեմբերի ամսվա ընթացքում /կապված առանց պատշաճ վարչարարության և ընդունված վարչական ակտի հայցվորի ընտանիքին հաշվառումից հանելու և դեկտեմբերի 15-ի հերթացուցակում չհաշվառելու հետ/ ցուցաբերած անգործությունը /կամ գործողությունները/ ոչ իրավաչափ ճանաչելու, Սպիտակ համայնքի 04.05.2020թ. թիվ 13 որոշումն անվավեր ճանաչելու, հայցվորի ընտանիքին Լեռնավան համայնքի՝ աղետի հետևանքով անօթևան մնացած անձինքանց հերթացուցակում հաշվառման վերցնելու մասին բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձինքը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`