Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6866/05/22 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Հրաչ Ավագյանին /Արարատի մարզ, գ. Այգեզարդ, Դանիել Վարուժան 8 տուն/

19.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս


Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Վարդան Ավագյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ Հրաչ Ավագյան՝ ՀՀ ոստիկանությանը ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Այգեզարդ, Դ. Վարուժան փողոց, 8-րդ տուն հասցեում գտնվող անշարժ գույքի տարածք Վարդան Ավագյանի ներխուժումը կանխելու կամ այն վերացնելու վերաբերյալ գործողությունների կատարումը մինչև Հրաչ Ավագյանի և Վարդան Ավագյանի միջև առկա գույքային վեճերի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումը և իրավապահ մարմինների կողմից որոշման կայացումը կասեցնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 12:15-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`