Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/1457/05/20 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Էմիլ Թումանյանին /ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, 27 տուն/

07.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արամայիս Թումանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Երևան նոտարական տարածքի նոտար Լիանա Հովհաննիսյանի, երրորդ անձինք՝ Մարինա Գրիգորիի Մարտիրոսյան, Կարեն Արամայիսի Թումանյան, Էմիլ Արամայիսի Թումանյան, Դավիթ Աշոտի Դումանյան, Կադաստրի կոմիտե՝ 21.03.2019 թվականին Դավիթ Աշոտի Դումանյանին Ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու՝ ՀՀ ԱՆ Երևան նատարական տարածքի նոտար Լիաննա Հայկի Հովհաննիսյանի կողմից իրականացված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես դրա իրավական հետևանք՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, 27 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ 28.03.2019 թվականին Դավիթ Դումանյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/:/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`