Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0216/05/21 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Ցողիկ Գեորգիի Բեժանյանին Հասցեն` ք.Ալավերդի, Էնգելսի թաղ., 6շ. բն. 22 Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ6/0216/05/21 վարչական գործով «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 05.05.2023 թվականի որոշումը: Առդիր՝ « 2 » թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԱՐԴԱՐՅԱՆ

17.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ6/0216/05/21





ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



05.05.2023թ. ք.Երևան



Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, քննության առնելով թիվ ՎԴ6/0216/05/21 վարչական գործով` ըստ հայցի Սուսաննա Ղիասի Բեժանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Գեորգի Ղիասի Բեժանյանի, Վեռա Հարությունի Բեժանյանի, Ցողիկ Գեորգիի Բեժանյանի, Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և սխալի ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին.



Պ Ա Ր Զ Ե Ց



Սուսաննա Ղիասի Բեժանյանի անունից Ռոման Կոնինյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ սխալի ուղղում կատարելը մերժելու վերաբերյալ 19.11.2021 թվականի թիվ ԱՏ-19112021-06-0916 որոշումը /տեղեկանքը/ և պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին կատարելու պետական գրանցման ժամանակ կատարված սխալի ուղղում, այն է՝ գրանցել Ցողիկ Վարդանի Բեժանյանի համատեղ սեփականության իրավունքը՝ թիվ 06-002-048-001-015-022 կադաստրային ծածկագրով, Լոռու մարզի, Ալավերդի համայնքի, Էնգելսի թաղամասի 6 շենք, 22 հասցեի բնակարանի նկատմամբ և սեփականության վկայականում կատարելու համապատասխան ուղղումը, ինչպես նաև պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Դատարանի (դատավոր Արշակ Ալավերդյան) 06.12.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 18.02.2022 թվականի թիվ ԲԴԽ-21-Ո-31 որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի լիազորությունները դադարեցվել են, ինչի կապակցությամբ սույն վարչական գործը 07.04.2022 թվականին վերամակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 15.04.2022 թվականի որոշմամբ թիվ ՎԴ6/0216/05/21 վարչական գործն ընդունվել է վարույթ:

Դատարանի 06.12.2022 թվականի որոշմամբ սույն վարչական գործը նշանակվել է դատաքննության:

Հայցվորին (ներկայացուցչին) ուղղված 12.04.2023 թվականի թիվ ԴԴ-9Ե15383/23 գրությամբ Դատարանը մատնանշել է, որ ճիշտ հայցատեսակը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված ճանաչման հայցն է, որով հայցվորը կարող է պահանջել ճանաչել 31.10.2005 թվականին մ.Լոռի, ք.Ալավերդի, Էնգելիս թաղամաս, 6-րդ շենք, թիվ 22 հասցեի բնակարանի նկատմամբ Ցողիկ Վարդանի Բեժանյանի համատեղ սեփականության իրավունքի գրանցման իրավահարաբերության առկայությունը և առաջարկել է պարտավորեցման հայցը փոխարինել ճիշտ հայցատեսակով` ճանաչման հայցով (Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հայց)` պահանջելով ճանաչել 31.10.2005 թվականին մ.Լոռի, ք.Ալավերդի, Էնգելիս թաղամաս, 6-րդ շենք, թիվ 22 հասցեի բնակարանի նկատմամբ Ցողիկ Վարդանի Բեժանյանի համատեղ սեփականության իրավունքի գրանցման իրավահարաբերության առկայությունը և/կամ Դատարանին հայտնել դիրքորոշում:

Դատարանում 03.05.2023 թվականին մուտքագրված միջնորդությամբ, հայցվորի ներկայացուցիչը, փոփոխելով հայցի առարկան, խնդրել է ճանաչել 31.10.2005 թվականին Լոռու մարզ, ք.Ավալերդի, Էնգելսի թաղամաս, 6-րդ շենք, թիվ 22 հասցեի բնակարանի նկատմամբ Ցողիկ Վարդանի Բեժանյանի համատեղ սեփականության իրավունքի գրանցման իրավահարաբերության առկայությունը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում:

Նկատի ունենալով, որ հայցի առարկայի փոփոխությունը ներկայացվել է Դատարանի մատնանշումից հետո և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ուստի քննության առնելով հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, Դատարանը գտնում է, որ հայցի առարկայի փոփոխությունը ենթակա է թույլատրման:



Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ, 127-րդ, հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը.



Ո Ր Ո Շ Ե Ց



Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցի առարկայի փոփոխությունը՝ 31.10.2005 թվականին Լոռու մարզ, ք.Ավալերդի, Էնգելսի թաղամաս, 6-րդ շենք, թիվ 22 հասցեի բնակարանի նկատմամբ Ցողիկ Վարդանի Բեժանյանի համատեղ սեփականության իրավունքի գրանցման իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին, թույլատրել:



Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:





ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`