Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/11768/05/21 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Հայկ Գրիգորյանի Հասցեն` ք.Երևան, Վ. Համբարձումյան փ., 4շ., բն. 28 Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/11768/05/21 վարչական գըստ հայցի Արթուր Հրայրի Մալխասյանի և Բելլա Մերուժանի Հախվերդյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Հայկ Գրիգորյանի և Արսեն Մալխասյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը: Դատաքննությունը նշանակված է 2023 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը` 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց, թիվ 23, դատական նիստերի դահլիճ № 25): Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն): Առդիր՝ « 2 » թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

17.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/11768/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


23.05.2023թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Հ.Հակոբյանի, մասնակցությամբ՝ հայցվոր Ա.Մալխասյանի, հայցվորի ներկայացուցիչ Ա.Ումրշատյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Արթուր Հրայրի Մալխասյանի և Բելլա Մերուժանի Հախվերդյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Հայկ Գրիգորյանի և Արսեն Մալխասյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Արթուր Հրայրի Մալխասյանը և Բելլա Մերուժանի Հախվերդյանը, 29.10.2021 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել են անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.10.2021 թվականի որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել 04.10.2021 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը /լոտի կոդ՝ 1486/ ու այդ հիմքով 13 հոկտեմբերի 2021 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը ու Հայկ Գրիգորյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ռաֆիկ Խանդանյան) 05.11.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

Հայցվորները, 16.11.2021 թվականին հայցադիմումը կրկին ներկայացնելով դատարան, խնդրել են անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» 04.10.2021 թվականի արձանագրությունը և որպես հետևանք անվավեր ճանաչել 04.10.2021 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը /լոտի կոդ՝ 1486/ ու այդ հիմքով 13 հոկտեմբերի 2021 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը ու Հայկ Գրիգորյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ռաֆիկ Խանդանյան) 22.11.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերահասցեագրվել է ըստ ընդդատության՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանը 07.01.2022 թվականին որոշում է կայացրել «Ենթակայությունը որոշելու նպատակով գործը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը՝ 26.01.2022 թվականին որոշել է, որ թիվ ՎԴ/11768/05/21 գործը ենթակա է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ռաֆիկ Խանդանյան) 09.02.2022 թվականի որոշումներով հայցադիմումն ընդունվել է վարույթ, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջվել է ներկայացնել 04.10.2021 թվականին անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը և թիվ ՎԴ/11768/05/21 վարչական գործի դատավարության մեջ Հայկ Գրիգորյանը ներգրավվել է որպես երրորդ անձ:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ռաֆիկ Խանդանյան) 12.04.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժվել է:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 21.11.2022 թվականի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, ինչի կապակցությամբ սույն վարչական գործը 08.12.2022 թվականին վերամակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 15.12.2022 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ:

Դատարանի 01.03.2023 թվականի որոշմամբ դատավարության մեջ, որպես երրորդ անձ, ներգրավել է Արսեն Սաշիկի Մալխասյանը:

23.05.2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված հայցվոր Բելլա Հախվերդյանը և երրորդ անձինք դատական նիստին չեն ներկայացել, իսկ պատասխանողը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:

Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել հայցվորի, երրորդ անձանց և պատասխանողի ներկայացուցչի բացակայությամբ։

Նախնական դատական նիստի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքերը, կիրառման ենթակա օրենսդրությունը, ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես` պատասխանողի վրա է դրվել վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների, ինչպես նաև՝ վարչարարությունն օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու փաստերի ապացուցման պարտականությունը:

Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/11768/05/21 վարչական գործն ըստ հայցի Արթուր Հրայրի Մալխասյանի և Բելլա Մերուժանի Հախվերդյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Հայկ Գրիգորյանի և Արսեն Սաշիկի Մալխասյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը՝ 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:


Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`