Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7417/05/22 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Նաիրա Մերուժանի Ասատրյանին Հասցեն` ք.Երևան, Ն.Տիգրանյան փ.5, բն.6 Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/7417/05/22 վարչական գործով «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 12.04.2023 թվականի որոշումը: Նիստը նշանակված է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն): Առդիր՝ « 3 » թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

18.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/7417/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.04.2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, քննության առնելով թիվ ՎԴ/7417/05/22 վարչական գործով՝ ըստ հայցի Հիլդա Հերոսի Վարդումյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Նաիրա Մերուժանի Ասատրյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վարազդատ Անդրուշի Աբրահամյանի, Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանի, Լյուբով Վարազդատի Աբրահամյանի, Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանի ներկայացուցչի դիմումը՝ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ.

Պ Ա Ր Զ Ե Ց

Հիլդա Հերոսի Վարդումյանի անունից Մարտուն Մկոյանը, 29.11.2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել Նաիրա Մերուժանի Ասատրյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը (վկայական թիվ 06122021-01-0001):

Միաժամանակ, միջնորդել է հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը:

Դատարանի 06.12.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և դատավարության մեջ, որպես երրորդ անձ, ներգրավվել է Նաիրա Մերուժանի Ասատրյանը:

«Ապացույց պահանջելու մասին» 06.12.2022 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից պահանջվել է Դատարան ներկայացնել ք.Երևան, Շարուրի փողոց, 17 շենք, թիվ 21/1 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործն ամբողջությամբ:

Դատարանում 10.04.2023 թվականին մուտքագրված դիմումով Վարազդատ Անդրուշի Աբրահամյանի, Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանի, Լյուբով Վարազդատի Աբրահամյանի և Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանի ներկայացուցիչը հայտնել է, որ ք.Երևան, Շարուրի փողոց, 17 շենք, թիվ 21/1 հասցեում գտնվող անշարժ գույքը գրանցված է եղել Վարազդատ Անդրուշի Աբրահամյանի, Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանի, Լյուբով Վարազդատի Աբրահամյանի և Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանի անվամբ և վերջիններս մինչ օրս բնակվում են այդ հասցեում, սակայն թիվ ԵՇԴ/3537/02/17 քաղաքացիական գործով 09.07.2018 թվականին կայացված վճռի հիման վրա 11.04.2019 թվականին տրվել է կատարողական թերթ, որում որպես պահանջատեր նշվել է ««ՄԱՅԿԵԴԻՏ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ պարտապան՝ Վարազդատ Անդրուշի Աբրահամյանը: Նշված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 15.07.2019 թվականի որոշմամբ վերոնշյալ հասցեի անշարժ գույքն իրանացվել է Խաչատուր Գրիգորյանին, սակայն նշված քաղաքացիական գործով կայացված վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության, ինչով պայմանավորված՝ 13.08.2020 թվականի որոշմամբ 29.09.2017 թվականին հարուցված թիվ 03657083 կատարողական վարույթը կարճվել է:

Բացի այդ, թիվ ՎԴ/8939/05/19 վարչական գործով, գործի նոր քննության վարույթով, քննվում է վարչական գործը՝ ըստ հայցի Վարազդատ Անդրուշի Աբրահամյանի, Լյուբով Վարազդատի Աբրահամյանի, Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ ««ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Խաչատուր Սարիբեկի Գրիգորյանի՝ 14.10.2019 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ աճուրդի հիման վրա 23.10.2019 թվականին Խաչատուր Սարիբեկի Գրիգորյանի հետ կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 8617 պայմանագիրը, վերջինի անվամբ 15.11.2019 թվականին ք.Երևան, Շարուրի փողոց, 17 շենք, թիվ 21/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, իսկ թիվ ՎԴ/11338/05/19 վարչական գործով 22.07.2021 թվականին կայացրած վճռով՝ Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանի հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել 14.10.2019 թվականին անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը և որպես անվավերության հետևանք՝ վերացվել է (անվավեր է ճանաչվել) աճուրդի հիման վրա 23.10.2019 թվականին Խաչատուր Սարիբեկի Գրիգորյանի հետ կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 8617 պայմանագիրը և վերջինի անվամբ 15.11.2019 թվականին ք.Երևան, Շարուրի փողոց, 17 շենք, թիվ 21/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, այսինքն՝ Դատարանում դեռևս քննվում են նույն վիճելի հասցեի աճուրդի իրավաչափության վերաբերյալ վարչական գործեր, հետևաբար՝ սույն վարչական գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով անմիջականորեն կարող են շոշափվել Վարազդատ Անդրուշի Աբրահամյանի, Լյուբով Վարազդատի Աբրահամյանի, Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանի և Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանի իրավունքները, ուստի միջնորդել է վերջիններին սույն վարչական գործով ներգրավել որպես երրորդ անձինք:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

Նույն հոդվածի հինգերորդ մասի համաձայն՝ երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ երրորդ անձինք, ի թիվս այլոց, նաև այն այն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, իսկ վերջիններս դատավարության մեջ կարող են ներգրավվել ինչպես Դատարանի նախաձեռնությամբ, այնպես էլ իրենց դիմումի հիման վրա, որպիսի պայմաններում Դատարանը, առանձին ակտի տեսքով, կայացնում է կամ երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու, կամ ներգրավման դիմումը մերժելու մասին որոշում:

Նկատի ունենալով այն փաստը, որ թիվ ԵՇԴ/3537/02/17 քաղաքացիական գործով, թիվ ՎԴ/11338/05/19 վարչական գործով, թիվ ՎԴ/8939/05/19 վարչական գործով և սույն վարչական գործով ներկայացված պահանջները վերաբերում են միևնույն՝ ք.Երևան, Շարուրի փողոց, 17 շենք, թիվ 21/1 հասցեում գտնվող անշարժ գույքին, որը նախկինում պատկանել է Վարազդատ Անդրուշի Աբրահամյանին, Լյուբով Վարազդատի Աբրահամյանին, Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանին և Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանին, իսկ նշված քաղաքացիական և վարչական գործերով վիճարկվում է նշված անշարժ գույքը վերջիններից օտարելու և սույն վարչական գործով վիճարկվող իրավունքի պետական գրանցման համար անուղղակի հիմք հանդիսացած հարկադիր էլեկտրոնային աճուրդի և սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ Դատարանը գտնում է, որ այդ պայմաններում սույն վարչական գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով կարող են շոշափվել Վարազդատ Անդրուշի Աբրահամյանի, Լյուբով Վարազդատի Աբրահամյանի, Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանի և Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանի շահերը, ուստի վերջիններին անհրաժեշտ է դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձինք:

Միաժամանակ, հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև՝ հաշվի առնելով այն փաստը, որ թիվ ԵՇԴ/3537/02/17 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտատեր է հանդիսացել ««ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ Դատարանը գտնում է, որ այդ պայմաններում սույն վարչական գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով կարող են շոշափվել նաև ««ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքները, ուստի Դատարանը գտնում է, որ վերջինիս ևս անհրաժեշտ է դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Դիմումը բավարարել՝ Վարազդատ Անդրուշի Աբրահամյանին, Լյուբով Վարազդատի Աբրահամյանին, Եկատերինա Ռաֆիկի Ղանդիլյանին և Անդրանիկ Վարազդատի Աբրահամյանին թիվ ՎԴ/7417/05/22 վարչական գործի դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:

Թիվ ՎԴ/7417/05/22 վարչական գործի դատավարության մեջ` որպես երրորդ անձ, ներգրավել ««ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանավտությամբ ընկերությանը:


Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`