Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10667/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

04.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ին
(ք. Երևան, Արշակունյաց 16ա/3)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես հայցվոր ըստ հայցի «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Հասմիկ Հարությունյանի, երրորդ անձ՝ Արամայիս Հարությունյան՝ նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 27.09.2023 թվականի ժամը 12:25-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`