Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0411/05/22 վարչական գործով ծանուցագիր

09.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
16.02.2023 թվական

Երրորդ անձ Արմեն Արզումանյանին
ք. Երևան, Նոր Արեշ 41 փ., 85 տուն



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/0411/05/22 վարչական գործով, ըստ հայցի Վլադիմիր Արզումանյանի ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Մարինե Սարգսյանի, երրորդ անձ Արմեն Արզումանյանի՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Մարինե Մարատի Սարգսյանի կողմից 06.08.2021 թվականին կայացրած որոշումը, որով հաստատվել է , որ միայն Արմեն Վլադիմիրի Արզումանյանի կողմից Վլադիմիր Սուրենի Արզումանյանի ժառանգական գույքը հանդիսացող Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 41-ի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող անշարժ գույքը փաստացի տիրապետելու եղանակով ընդունելու փաստը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստը նշանակված է 15.08.2023 թվականին, ժամը 15։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`