Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4281/05/22 վարչական գործով ծանուցագիր

16.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
12.01.2023 թվական
Երրորդ անձ Վեներա Զուլալյանին
ք. Վանաձոր, Չուխաջյան 30 շ., 8 բն.

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/4281/05/22 վարչական գործով ըստ հայցի Գյուլնարա Արշակյանի ընդդեմ Վանաձոր համայնքի ղեկավարի, երրորդ անձ Վեներա Ստեփանյանի, Վեներա Զուլալյանի և Արկադի Ստեփանյանի` 23.03.2001 թվականի թիվ 21 և 26.08.2005 թվականի թիվ 222 որոշումների հիմքով ք. Վանաձոր, Չուխաջյան փողոց 30 շենք 8 հասցեի բնակարանը Գյուլնարա Արշակյանին հատկացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, դատաքննությունը նշանակված է 30.08.2023 թվականին, ժամը 11։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`