Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/13536/05/21 վարչական գործով ծանուցագիր

16.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված








ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
05.06.2023 թվական

Երրորդ անձ Հայկ Բալասանյան
ք. Երևան,Տ Մեծի 27 շ, 29 բն



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/13536/05/21 վարչական ըստ հայցի Անահիտ Նաթանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Հայկ Բալասանյանի՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով որոշումը տրամադրելուն պարտավորեցնելու, 14.10.2021 թվականի «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» և 15.11.2021 թվականի «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումները անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատաքննությունը նշանակված է 04.09.2023 թվականին, ժամը 11։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։







ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`