Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/9380/05/21 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ «ԶԱՏԻԿ» ՍՊ ընկերությանը Հասցեն` ք.Երևան, Նալբանդյան փ., 25ա շ. Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/9380/05/21 վարչական գործով՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանի, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանի, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանի և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը: Դատական նիստը նշանակված է 2023 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը` 12:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն): Առդիր՝ « 2 » թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

29.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/9380/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.05.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, ուսումնասիրելով թիվ ՎԴ/9380/05/21 վարչական գործի նյութերը՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանի, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանի, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանի և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի անունից Հայկ Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ «Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով փոխկապակցված ճանաչելու մասին» 15.03.2021 թվականի թիվ 277-5 որոշումը:
Միաժամանակ, հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ վիճարկվող որոշումը հայցվորն ստացել է 24.06.2021 թվականին՝ կից Դատարան ներկայացնելով 24.06.2021 թվականին ստացված փոստային ծրարի պատճենը:
Հայցադիմումը Դատարան է ներկայացվել 24.08.2021 թվականին, Դատարանի 30.08.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, վարչական գործը նշանակվել է դատաքննության և սույն վարչական գործով դատավարության մեջ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանը, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանը, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանը և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանը ներգրավվել են որպես երրորդ անձինք:շ
«Ապացույց պահանջելու մասին» 30.08.2021 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից պահանջվել է Դատարան ներկայացնել 15.03.2021 թվականի թիվ 277-5 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ:
Դատարանի 26.10.2021 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ ՎԴ/5520/05/21, թիվ ՎԴ/5530/05/21 և թիվ ՎԴ/7463/05/21վարչական գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության դատական տեղեկատվական համակարգում («datalex.am» կայքում) առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ ՎԴ/7463/05/21 վարչական գործով վերջնական դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Նկատի ունենալով, որ թիվ ՎԴ/7463/05/21 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և այդ գործով առկա է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշում, ուստի Դատարանը գտնում է, որ անկախ թիվ ՎԴ/5520/05/21, թիվ ՎԴ/5530/05/21 վարչական գործերով գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր առկա չլինելու փաստից, նշված գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման առկայության փաստով պայմանավորված՝ պետք է փաստել, որ վերացել է կասեցումն առաջացրած հիմքը, ուստի Դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթը ենթակա է վերսկսման:
Դատարանի նման դիրքորոշումը բխում է այն իրողությունից, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի երկրորդ և չորրորդ մասերի իմաստով՝ Դատարանը վիճարկվող նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը գնահատելիս պարզում է դրա համապատասխանությունն ինչպես դիմումում նշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, այնպես էլ դիմումում չնշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև պարզում է վիճարկվող նորմի դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների իրավաչափությունը, այսինքն՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը Դատարանը գնահատում է ողջ ծավալով՝ անկախ դիմումում նշված անվավերության հիմքերի:
Նկատի ունենալով, որ վերացել է կասեցումն առաջացրած հիմքը, ուստի Դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթը ենթակա է վերսկսման:


Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերսկսել թիվ ՎԴ/9380/05/21 վարչական գործի վարույթն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանի, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանի, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանի և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը` 12:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:




ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`