Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/1827/05/19 վարչական գործով ծանուցագիր

29.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/1827/05/19 Հեռ. 49-48-07(262)
<<29>> օգոստոսի 2023թ.
տ-ն Շողիկ Խաչատրյանին
(Արարատի մարզ, գ.Այգավան)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան Հասմիկ Գեղամյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Մուրադ Գեղամյանի, Արամ Հովհաննիսյանի, Շողիկ Խաչատրյանի՝ 18.12.2018 թվականի <<Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին>> որոշումն անվավեր ճանաչելու, պատասխանողին թիվ ԱՎԴ1/0960/02/14 կատարողական թերթի կատարման շրջանակներում հայցվորին համատեղ սեփականության իրավունքով պատկանող շինության մաս կազմող որևէ հատված՝ բացառությամբ 12 քմ մակերեսով առանձին շինությունից, քանդել արգելելու, ինչպես նաև նույն կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով ավարտելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով դատաքննությանը:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 31.10.2023 թվականին, ժամը 10:50-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`