Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4556/05/23 վարչական գործով դատական ծանուցագիրը

19.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Վարչական դատարան
Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հովհաննես Հարությունյանին,
(ք. Երևան, Արհեստավորների 2փ., 8 տուն)

Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի Սամվել Միրզոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ՝ Էդվարդ Միրզոյանի՝ Երևան քաղաքի Ն.Զարյան փողոցի թիվ 49/2 հասցեում 21.05.2012թ. կատարված Էդվարդ Միրզոյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին ՎԴ/4556/05/23 վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11.00-ին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:





ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` հեռ. +(37410) 49-48-07/219/

Էլ. փոստ`