Վարչական գործ թիվ ՎԴ/1533/05/23 դատական ծանուցագիր:
22.09.2023
Լիլյա Սարգսյանին
ք. Երևան, Լվովյան փ., 5շ., 20 բն.
Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Ցոլակ Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Կառավարության, երրորդ անձ՝ Կարինե Սարգսյան և Լիլյա Սարգսյան՝ Երևանի քաղապետարանին պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ ՀՀ Ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 24.06.1994 թվականի թիվ 22/209 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման քաղվածքից հանել Կարինե Ցոլակի Սարգսյան և Լիլյա Ցոլակի Սարգսյան բառերը, պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 18.10.2023 թվականին, ժամը 10:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 010-494807 /216/
Էլ. փոստ`