Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/11750/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

23.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


23 հոկտեմբերի 2023թ.

Երրորդ անձ՝ Նարեկ Սարգսյանին
/հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Վաղարշյան փ. 18 շ., բն. 62/

ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/11750/05/21 վարչական գործով ըստ հայցի Ռուբեն Գրիգորիի Մանգասարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձինք Սենիկ Ջուլհակյան, Կադաստրի կոմիտե, Նարեկ Սարգսյան, §Արարատբանկ¦ ԲԲԸ, Լիլիթ Խրիստաֆորի Թափալցյան՝ Երևանի քաղաքապետի 13.07.2017 թվականի թիվ 2410-Ա որոշումը մասնակի՝ ք. Երևան, Տերյան փողոցի 8-րդ շենքի թիվ 3՝ 26,73 քմ և թիվ 2՝ 41.55 քմ մակերեսներով տարածքների օրինական ճանաչման մասով, անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Սենիկ Զուլհակյանի և Նարեկ Սարգսյանի միջև 13.10.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 18.10.2017 թվականին Նարեկ Սարգսյանի անվամբ ք. Երևան, Տերյան փողոցի 8 շենքի թիվ 26,73 քմ մակերեսով տարածքի՝ ավտոկայանատեղի նկատմամբ կատարված անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումը, թիվ 2՝ 41.55 քմ մակերեսով տարածքի նկատմամբ 07.09.2017 թվականին Սենիկ Ջուլհակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, անշարժ գույքի գրավի 03.08.2018 թվականի պայմանագիրը, նշված պայմանագրի հիման վրա 14.08.2018 թվականին «Արարատբանկ» ԲԲԸ-ի անվամբ ք. Երևան, Տերյան փողոցի 8 շենքի թիվ 2՝ 41,55քմ մակերեսով տարածքի՝ ավտոկայանատեղի նկատմամբ կատարված անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումը, գրավի իրավունքը, ինչպես նաև 21.07.2020 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի /հիփոթեքի/ պայմանագիրը, նշված պայմանագրի հիման վրա 24.07.2020 թվականին «Արարատբանկ» ԲԲԸ-ի անվամբ ք. Երևան, Տերյան փողոցի 8 շենքի թիվ 2՝ 41,55 քմ մակերեսով տարածքի՝ ավտոկայանատեղի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումը, գրավի իրավունքն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2024 թվականի հունվարի 17ին ժամը 17:00-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:





ԴԱՏԱՎՈՐ՝ ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 49-48-07/265/

Էլ. փոստ`