Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/5996/05/23 վարչական գործով ծանուցագիր ԱՁ Արթուր Կարապետյան ք.Երևան, Արաբկիր, Հր.Քոչար 17/3

31.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/5996/05/23
<<08>> օգոստոսի 2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, քննարկելով ըստ հայցի Արթուր Բաբայանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 12.08.2020 թվականի <<Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին>> թիվ 204-11 որոշումը մասնակի՝ հայցվորին ԱՁ Արթուր Կարապետյանի և ԱՁ Գուրգեն Բաբայանի հետ փոխկապակցված ճանաչելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ԱՁ Արթուր Կարապետյանին և ԱՁ Գուրգեն Բաբայանին որպես երրորդ անձ ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արթուր Բաբայանի ներկայացուցիչը 31.07.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 12.08.2020 թվականի <<Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին>> թիվ 204-11 որոշումը մասնակի՝ հայցվորին ԱՁ Արթուր Կարապետյանի և ԱՁ Գուրգեն Բաբայանի հետ փոխկապակցված ճանաչելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 08.08.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով:
Դատարանը, քննարկելով սույն վարչական գործով դատավարության մեջ ԱՁ Արթուր Կարապետյանին և ԱՁ Գուրգեն Բաբայանին որպես երրորդ անձ ներգրավելու հարցը, գտնում է, որ վերջիններիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ երրորդ անձինք են նաև այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև որոնց վրա անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է դատական ակտը, որպիսի անձանց դատարանը պարտավոր է դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:
Սույն գործով դիմելով Դատարան՝ Արթուր Բաբայանի ներկայացուցիչը պահանջել է մասնակի՝ հայցվորին ԱՁ Արթուր Կարապետյանի և ԱՁ Գուրգեն Բաբայանի հետ փոխկապակցված ճանաչելու մասով անվավեր ճանաչել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 12.08.2020 թվականի <<Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին>> թիվ 204-11 որոշումը, որպիսի որոշմամբ ԱՁ Արթուր Բաբայանը, ԱՁ Արթուր Կարապետյանը և ԱՁ Գուրգեն Բաբայանը համարվել են փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող:
Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով անմիջականորեն կարող են շոշափվել ԱՁ Արթուր Կարապետյանի և ԱՁ Գուրգեն Բաբայանի իրավունքները, ուստի վերջիններիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ և 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Արթուր Բաբայանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 12.08.2020 թվականի <<Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին>> թիվ 204-11 որոշումը մասնակի՝ հայցվորին ԱՁ Արթուր Կարապետյանի և ԱՁ Գուրգեն Բաբայանի հետ փոխկապակցված ճանաչելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ ԱՁ Արթուր Կարապետյանին և ԱՁ Գուրգեն Բաբայանին ներգրավել որպես երրորդ անձ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`