Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/ ՚20ՙ հոկտեմբերի 2023թ. N ԴԴ-9 /23 Պատասխանող ՝ Հնդկաստանի քաղաքացի Բասիլ Սաննիին /հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 25, Չերրի հյուրանոց/ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 17.10.2023թ. որոշումը՝ գործը /ՎԴ/3852/05/22 դատաքննության նշանակելու մասին՝ ՚1ՙ թերթից: Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: Դատավորի գործավար Ռ. Խաչատրյան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------- ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/ ՚20ՙ հոկտեմբերի 2023թ. N ԴԴ-9 /23 Պատասխանող ՝ Հնդկաստանի քաղաքացի Բասիլ Սաննիին /հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 25, Չերրի հյուրանոց/ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 17.10.2023թ. որոշումը՝ գործը /ՎԴ/3852/05/22 դատաքննության նշանակելու մասին՝ ՚1ՙ թերթից: Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: Ստացա __________________ ստորագրություն _______________________________________ անուն ազգանուն

21.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գործ թիվ ՎԴ/3852/05/22
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
‹‹17›› հոկտեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝

նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի,
քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի,

քննելով թիվ ՎԴ/3852/05/22 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 22.06.2022թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Բասիլ Սաննի՝ դատական կարգով Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի 29.06.2022թ.-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
26.01.2023 և 17.10.2023թթ.-ին գործով կայացել են նախնական դատական նիստեր:
‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››:
Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ՎԴ/3852/05/22 վարչական գործն ըստ հայցի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության` ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Բասիլ Սաննի՝ դատական կարգով Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի ապրիլի 02-ին, ժամը 16:15-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`