Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/9106/05/23 վարչական գործով

05.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



Վարչական գործ թիվ ՎԴ/9106/05/23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 նոյեմբերի 2023թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով երրորդ անձ ներգրավելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի 16․11․2023թ․ որոշմամբ վարույթ է ընդունվել Բասե Ասոյի Ռավոյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Աշոտ Կարապետյանի 22․03․2021թ․ կայացված Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը վերացնելու, որպես հետևանք Արմավիրի մարզի Արտաշար համայնքում գտնվող 10 փողոցի թիվ 1 բնակելի տան հարկադիր աճուրդը, ՀԿԱ ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Աշոտ Կարապետյանի և Արա Խաչիկի Բաղդասարյանի միջև 30․06․2022թ․ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 02․08․2022թ․ Արա Խաչիկի Բաղդասարյանի անվամբ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի 10-րդ փողոցի թիվ 1 բնակելի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
Եթե դատական ակտը անխուuափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպեu երրորդ անձ։
Նկատի ունենալով, որ թիվ 04622862 կատարողական վարույթի կողմեր են հանդիսանում Ռոմիկ Ալիխանի Խուդոյանը և «Կրոմվել Գրիգորյան» ՍՊ ընկերությունը, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ կայացվելիք դատական ակտով անմիջականորեն կարող են շոշափվել վերջիններիս իրավունքները։
Բացի այդ, հայցվորը որպես հետևանք խնդրել է վերացնել Արմավիրի մարզի Արտաշար համայնքում գտնվող 10 փողոցի թիվ 1 բնակելի տան հարկադիր աճուրդը, ՀԿԱ ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Աշոտ Կարապետյանի և Արա Խաչիկի Բաղդասարյանի միջև 30․06․2022թ․ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 02․08․2022թ․ Արա Խաչիկի Բաղդասարյանի անվամբ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի 10-րդ փողոցի թիվ 1 բնակելի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ուստի ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ կայացվելիք դատական ակտով անմիջականորեն կարող են շոշափվել նաև Արա Խաչիկի Բաղդասարյանի իրավունքները, ինչպես նաև այն կարող է առնչվել Կադաստրի կոմիտեի լիազորություններին:
Նման պայմաններում անհրաժեշտ է Ռոմիկ Ալիխանի Խուդոյանին, «Կրոմվել Գրիգորյան» ՍՊ ընկերությանը և Արա Խաչիկի Բաղդասարյանին սույն գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով` ՀՀ վարչական դատարանը


ՈՐՈՇԵՑ

1. Ռոմիկ Ալիխանի Խուդոյանին, «Կրոմվել Գրիգորյան» ՍՊ ընկերությանը, Արա Խաչիկի Բաղդասարյանին և Կադաստրի կոմիտեին սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`