Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3198/05/22 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Համլետ Միրզախանյանին /Կոտայք, Նաիրի, Զովունի 1 փողոց, 137 հասցե/

11.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Տիգրան Միրզախանյանի, Օլգա Ֆեներովայի և Հայկ Միրզախանյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի, երրորդ անձինք Բաբկեն Միրզախանյան, Հուրին Միրզախանյան, Համլետ Միրզախանյան և Դավիթ Միրզախանյան՝ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքին Տիգրան Միրզախանյանին, Օլգա Ֆեներովային և Հայկ Միրզախանյանին ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատների Նաիրիի շրջխորհրդի գործկոմի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 09.04.1991 թվականի թիվ 12 որոշմամբ սեփականաշնորհված 0.1 հա մակերեսով տնամերձ հողամասը կամ այդ հողամասին նպատակային նշանակությամբ, գործառնական նշանակությամբ և մակերեսով համարժեք այլ հողամաս՝ Զովունի բնակավայրում, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 07-ին, ժամը՝ 12:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`