Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/1070/05/22 վարչական գործով

22.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

երրորդ անձ «Ստանդարդ Գրուպ» ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Կենտրոն, Սայաթ-Նովայի փ., 9/9/


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կրկին Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» և «Երրորդ անձ ներգրավելու մասին» ՀՀ վարչական դատարանի 08.11.2023թ. որոշումները:
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «Ստանդարտ օիլ» ՍՊ ընկերության ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «Ստանդարտ Գրուպ» ՍՊ ընկերություն, «Ստանդարտ օյլ» ՍՊ ընկերություն և «Ջեյրան» ՍՊ ընկերություն՝ ՀՀ ՊԵԿ նախագահի կողմից 16.12.2021թ. կայացված «Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» թիվ 407-4 որոշումը՝ «Ստանդարտ օիլ» ՍՊ ընկերության մասով, վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2024թ. ապրիլի 4-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան













Վարչական գործ թիվ ՎԴ/1070/05/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08 նոյեմբերի 2023թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, քննարկելով երրորդ անձ ներգրավելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի «Ստանդարտ օիլ» ՍՊ ընկերության ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ ՊԵԿ նախագահի կողմից 16.12.2021թ. կայացված «Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» թիվ 407-4 որոշումը՝ «Ստանդարտ օիլ» ՍՊ ընկերության մասով, վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
Եթե դատական ակտը անխուuափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպեu երրորդ անձ։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ ՊԵԿ նախագահի 16.12.2021թ. «Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» թիվ 407-4 որոշմամբ «Ստանդարտ օիլ» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող համարվել են «Ստանդարտ Գրուպ» ՍՊ ընկերությունը, «Ստանդարտ օյլ» ՍՊ ընկերությունը և «Ջեյրան» ՍՊ ընկերությունը, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ կայացվելիք դատական ակտով անմիջականորեն կարող են շոշափվել վերջիններիս իրավունքները, ուստի անհրաժեշտ է «Ստանդարտ Գրուպ» ՍՊ ընկերությանը, «Ստանդարտ օյլ» ՍՊ ընկերությանը և «Ջեյրան» ՍՊ ընկերությանը սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը


ՈՐՈՇԵՑ

1. «Ստանդարտ Գրուպ» ՍՊ ընկերությանը, «Ստանդարտ օյլ» ՍՊ ընկերությանը և «Ջեյրան» ՍՊ ընկերությանը սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ



Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`